Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ավետ Ադոնցը հետ է կանչվ ել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ավետ ԱԴՈՆՑԻՆ հետ կանչել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՚:
Ավետ Ադոնցը Իսպանիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը գլխավորել է 2014 թվականի օգոստոսի 5-ից: Տարիների ընթացքում նա ՀՀ դեսպան է եղել Բելգիայում, Նիդերլանդներում եւ Լյուքսեմբուրգում: Ղեկավարել է Հայաստանի ներկայացուցչությունոը Եվրոպական միությունում: Նախկինում նա եղել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Մեկ այլ հրամանագրով Սահակ Սարգսյանը նշանակվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: