Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերին, որպեսզի այցելի Հայաստան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ծառուկյանը չի դիմել Լուկաշենկոյին, որպեսզի նա ավելի կոռեկտ լինի Հայաստանի հետ իր փոխհարաբերություններում և զենք չվաճառի Ադրբեջանին, ԲՀԿ ղեկավարը հայտարարել է. <Լուկաշենկոն շատ կոռեկտ է: Նա սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերին, որպեսզի այցելի Հայաստան: Երբ նա գա, կպատասխանի ձեր բոլոր հարցերին>,- ընդգծել է Ծառուկյանը: