Արմինֆո. Հունվարի 8-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Հայաստան երկրորդ նախագահի անունից դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշել է, որ, այդ դիմումի համաձայն, երկրորդ նախագահի փաստաբանները մտադիր են վիճարկել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համապատասխանությունը Սահմանադրությանը: <Հիշյալ հոդվածը վերաբերում է այն բանին, թե ինչ հիմքերով կարող է Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունել վճռաբեկ բողոքը>,- ընդգծել է Ալումյանը: