Արմինֆո. Beeline-ն ամփոփեց «Հաճախորդի օրե և «Հաճախորդի ձայնե ծրագրերի արդյունքները, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը շփվում է անմիջապես հաճախորդների հետ․ ստանում է առաջարկներ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ և օգնում լուծել բաժանորդներին հուզող հարցերը՝ հեռախոսով ու վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
«Հաճախորդի օրե ծրագիրը մեկնարկել է 2018 թ-ի մարտին։ Այս ընթացքում ընկերության ղեկավար կազմն իրականացրել է ավելի քան 500 զանգ հաճախորդներին՝ օգնելով լուծել զանազան հարցեր։
Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը հաճախորդներից ստացվել և մշակվել է ավելի քան 60 000 տարբեր տեսակի դիմում։
«Հաճախորդի օրըե Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Ընկերության ղեկավար կազմն այդ օրերին աշխատում է հաճախորդների հետ վաճառքի և սպասարկման գրասենյակներում՝ ներկայացնում գործող ծառայությունները և ստանում հետադարձ կապ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում, յուրաքանչյուր եռամսյակ ընկերության տարբեր ստորաբաժանումների ավելի քան 70 աշխատակիցներ մասնակցել են ծրագրին։
«Beeline-ի քաղաքականության կարևոր մասն է՝ օգնել հաճախորդներին և արագ արձագանքել նրանց առաջարկներին և բողոքներին։ Մենք ձգտում ենք հնարավորինս մոտ լինել մեր բաժանորդներին, իսկ այս երկու ծրագրերը շատ լավ գործիք են մեր նպատակին հասնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բաժանորդներին, ովքեր մեզ հետ կիսում են իրենց առաջարկները և օգնում մեզ ավելի լավ դառնալե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Միջազգային Որակի օրը Beeline-ի 12 բաժանորդ, ովքեր առավել ակտիվ են գնահատել մեր ընկերության ծառայությունները, հետադարձ կապ են թողել և օգնել են բարելավել ծառայությունների որակը, հրավիրվել են Beeline-ի գլխավոր գրասենյակ։ Հյուրերի համար կազմակերպվել էր նաև շրջայց։