Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու դեմ մուտք է արվել Վերաքննիչ դատարան>,- ընդգծել է Խաչատրյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբեի 21-ին որոշում էր կայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ խոշոր չափով գույք հափշտակելու մեջ