Արմինֆո. Ապրիլյան պատերազմի մասին գաղտնի նյութերում հետախուզական տվյալների պակասի մասին խոսք չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու է նա իր խորհրդական նշանակել Արշակ Կարապետյանին, ով ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր:
Պատասխանելով այն հարցին, որ նույն Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով ներգրավված է եղել 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններում՝ Փաշինայնը նշել է. <Այդ հրամանի համաձայն ԶՈՒ մի շատ մեծ հատված ներգրավված է եղել այդ պրոցեսներին. հիմա ի՞նչ ենք առաջարկում, Զինված ուժերի այդ հատվածը կտրել անջատել ՀՀ զինված ուժերի՞ց>: Ըստ որում, նա ընդգծել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Միաժամանակ Փաշինյանը կասկածի տակ է դրել ապրիլյան իրադարձություններից հետո Կարապետյանին աշխատանքից հեռացնելու արդարացիությունը: <Ես քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասի մասին: Մենք ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի մասին եւ մենք պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները և թույալտրելի մասը ներկայացնենք հանրությանը>,-հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ քառօրյա պատերազմից առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, որը իմացել են բոլորը. <Բայց հիմա ես ձեռնպահ կմնամ գնահատականներից>:
Պատասխանելով լրագրեղների հարցին, որ ապրիլյան պատերազմից հետո սկսել են շրջանառվել տարբեր արկածներ, որ <պատերազմը նախօրոք ծրագրված էր կողմերի և երրորդ ուժերի կողմից>, որ <Հայաստանը ղեկավարությունը պլանավորված սցենարով համաձայնել էր ադրբեջանական կողմին թողնել 800 հա տարածք>՝ Փաշինյանը հայտարարել է, որ տեեկացված է այդ վարկածների մասին: <Ավելին, իշխանության գալուց հետո որոշակի բանավոր և նույնիսկ գրավոր տեղեկություններ են ստացվում, բայց հիմա չեմ կարող որոշակի բան ասել, մենք պետք է ուսումնասիրենք ամեն բան>,- ամփոփել է վարչապետի պաշտոնակատարը: