Արմինֆո. Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին (Олег Кравченко)։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվել է երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։