Արմինֆո. Նախնական տվյալներով՝ Ստրասբուրգում կրակոցների հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում՝ սուրբծննդյան տոնավաճառի մոտ, տղամարդը կրակ էր բացել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 14-ը հրազենային վերքեր է ստացել: