Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 25-րդ հանդիպման շրջանակներում: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ըստ որում, գերատեսչությունում ընդգծում են, որ հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: <Հանդիպմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը>,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ը ավելի վաղ չի բացառել Միլանում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, եթե կողմերին հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել: