Արմինֆո. Վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց հետո Ադրբեջանը հայտարարել էր թե իրենք Նախիջևանում 11 000 հա տարածք են ազատագրել:
Դեկտեմբերի 3-ին Արմավիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը՚ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նրա հավաստմամբ, դա ապատեղեկատվություն է, իրականությանը չի համապաատսխանում, և Հայաստանի զինված ուժերը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պաշտպանում են մեր սահմանները: «Հայաստանի զինված ուժերը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, լիովին իրենց ձեռքում են պահում ռազմավարական նախաձեռնությունը, ինչում ես համոզվեցի երկու շաբաթ առաջ այցելելով հայ-ադրբեջանական սահման` նախիջևանյան ուղղությամբ՚, - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաև նշել է, որ առաջիկայում բանակում բարեփոխումներ են իրականացվելու, բարելավվելու են զինվորների կյանքի պայմանները: «Մենք կզբաղվենք մի շարք հարցերով` սկսած մեր զինվորների սննդից և վերջացրած հագուստով՚, - ընգդծել է Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի կարելի վարկաբեկել երկի անվտանգության ոլորտը` ելնելով սեփական նեղ քաղաքական շահերից: «Այսօր մեզ մեղադրում են այն բանում, թե մենք դավադրություն ենք իրականացնում Արցախի նկատմամբ: Դա ճիշտ չէ: Եթե որևէ մեկը հեղափոխությանը մեղադրում է Հայաստանի և Արցախի նկատմամբ դավադրության մեջ, նշանակում է, նա դավադրության համար մեղադրում է ժողովրդին: Ոչ թե կառավարությունը, այլ մեր ժողովուրդն իրավունք ունի լուծել Արցախի հարցը՚, - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: