Արմինֆո. ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար նախադրյալներ չկան: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ռուս լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ներկայացուցիչը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: <Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Այսինքն՝ նշանակել նոր ներկայացուցչի>,- ասել է Տոնոյանը:
Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, այսօր կազմակերպությունում չկա մինչև ժամկետի ավարտը գլխավոր քարտուղարի գործունեության դադարեցման վերաբերյալ ընթացակարգ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները կարող են պատճառ լինել, որ Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, նախարարի պաշտոնակատարը հայտարարել է. «Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախադրյալ հանդիսանալ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար: Նման նախադրյալներ չկան՝ ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական: «Հայաստանն այս կազմակերպության համահիմնադիրն է, և ՀԱՊԿ-ում խնդրահարույց հարցերի քննարկումը նորմալ երևույթ է>, - ասել է Տոնոյանը: