Արմինֆո.Հայաստանի խորհրդայնացման 98-րդ տարելիցի տոնակատարությունը վերաճել է քաշքշուկի հայ կոմունիստների և Հայաստանի եվրոպական ինտեգրման կողմնակիցների միջև: ՀԿԿ, Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության և «Սոցիալիստական ուղի՚ կուսակցության ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, Հայաստանի խորհրդայնացման օրը Ստեփան Շահումյանի արձանի մոտ և Կարմիր բանակի մարտկների հուշահամալիրում ծաղիկներ են դրել:
Նրանց մոտեցել են եվրոպական ինտեգրման կողմնակիցները` Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ, որոնց ուղեկցել են ոստիկանները: Եվրոպական ինտեգրման կողմնակիցների ձեռքին եղել են պաստառներ` ՀՀ տարածքից 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ կոչերով և «Կարմիր բանակը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Հայաստանը՚ գրառումներով: Խզմալյանի և նրա կողմնակիցների գործողությունները բացասական արձագանք են հարուցել կումունիստների շրջանում, և սկսվել է քաշքշուկ, որը ոստիկանների միջամտությամբ կասեցվել է: Սակայն միջադեպը դրանով չի սպառվել. «կապիտուլացված՚ եվրոպամետ ուժերը, որոնք պարտություն են կրել կոմունիստներից, որոշել են երթով շարժվել դեպի ՌԴ դեսպանատուն և բողոքի նոտա հանձնել «օկուպացման՚ տարելիցի առնչությամբ, սակայն նրանց հետ ոչ ոք չի հանդիպել: Կոմունիստներն, իրենց հերթին, չեն բավարարվել «հաղթանակով՚ և եվրոպամետ երթի մասնակիցներին հետապնդել են մինչև ՌԴ դեսպանատուն, որտեղ սկսվել է նոր քաշքշուկ: Կոմունիստները Խզմալյանի շարժման մասնակիցներին հեռացրել են դեպի քաղաքապետարանի շենք, և որոշ ժամանակ անց բոլորը ցրվել են տները: