Արմինֆո. ՀՀ Ոստիկանությունն այսօր հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը, ովքեր իրավունք ունեն ամսնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939, որից՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 4.477, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 74: