Արմինֆո. Ավելի ու ավելի ագրեսիվ դառնող Ալիևի ռեժիմին ամերիկյան զենքի վաճառքի մասին ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին կոչի առնչությամբ Կապիտոլյան բլրում աճող մտավախությունների ֆվոնին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիթզենբերգերի թեկնածության շուրջ քվեարկությունը, որն առաջարկել էր նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) մամուլի ծառայությունից: ANCA-ն նաև նշում է, որ Լիթզենբերգերը 19 դեսպաններից միակն է, որի թեկնածության քննարկումը հետաձգվել է, ամենայն հավանականությամբ, մինչև հաջորդ տարի:
ANCA գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի այդ քայլը, որը թույլ է տալիս ավելի խիստ վերահսկողություն հաստատել Ադրբեջանում Ալիևի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող ռեժիմի հետ երկկողմ շփումների նկատմամբ, հատկապես, Բաքվին ԱՄՆ զենքի վաճառք սկսելու մասին ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հակասական առաջարիկության լույսի ներքո: Համփարյանը նաև ընդգծել է, որ ANCA-ն միանում է Սենատի բարեկամներին` ԱՄՆ վարչակազմի քաղաքականությանն առնչվող հարցին առավել հստակ պատասխանի որոնման գործում, հտակապես` Ալիևի վարչակազմի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի աճի, հայատյացության հրահրման, քաղաքացիական ինքնաթիռները խոցելու, քրիստոնեական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու սպառնալիքների, ինչպես նաև այլախոհների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ կոշտ հետապնդման ֆոնին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Էրլ Լիթզենբերգետի թեկնածությունն առաջարկել է սեպտեմբերին, սակայն առանց ԱՄՆ Սենատի հաստատման դեսպանը չի կարող ստանձնել իր պարտականությունները: