Արմինֆո.<Վրացական երազանք> կուսակցության աջակցությունը վայելող անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Վրաստանի ԿԸՀ համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 59.54%-ը: Նախնական տվյալներով՝ միավորված ընդդիմության թեկնածու, նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի համախոհ Գրիգոլ Վաշաձեն ստացել է ձայների 40.46%-ը:
Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18–ին Փարիզում վրացի քաղաքական էմիգրանտների ընտանիքում։ 1974-2004 թթ. աշխատել է
Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում։ 1977-1980 թթ. եղել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը: 2003-2004 թթ. Զուրաբիշվիլին հանդիսացել է Վրաստանոմ Ֆրանսիայի դեսպանը: 2004-2005 թթ. Սահակաշվիլիի օրոք զբաղեցրել է Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը: 2005 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին ստեղծել է «Վրաստանի ճանապարհե ընդդիմադիր կուսակցությունը, որը ակտիվ մասնակցում էր 2007 – 2009 թվականների բողոքի ակցիաներին։ 2010 թվականին նա հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։ 2016 թ. հոկտեմբերին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ որպես անկախ թեկնածու: