Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնից, ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնից և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ դեսպան: