Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը`Սաշիկ Սարգսյանը, «համաձայնվեց» իր բանկային հաշիվներից մեկում պահվող 30 միլիոն դոլարը նվիրաբերել պետությանը: Այս մասին Իջևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը`Նիկոլ Փաշինյանը:
«Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործից հետո նա հայտարարեց, որ պատրաստ է նվիրաբերել այդ գումարի մի մասը`տարբեր ծրագրերի իրականացմանը, բայց հիմա ինձ ասաց, որ պատրաստ է 30 մլն դոլար տրամադրել», - վստահեցրել է Փաշինյանը, հավելելով, որ այդ միջոցներն առաջին հերթին կուղղվեն հանրապետության պաշտպանության ոլորտին: