Արմինֆո. <Իմ քայլը> դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը մերժել է Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին համար, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին երկկողմ բանավեճ անցկացնելու հարցում:
«Անտրամաբանական առաջարկ է, որովհետև նույն առաջարկով կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, մյուս կուսակցությունները: Այսինքն ես պետք է 10 հատ առանձին բանավեճ ունենա՞մ: Ես արդեմն առաջարկել եմ բանավեճեր անցկացնել՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ>,-հայտարարել է Փաշինյանը: