Արմինֆո.Ես ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում: Այդ մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ նախընտրական շտաբը վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլըե դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ատելություն տարածելու մեջ:
Միրզոյանը նշել է, որ ՀՀԿ ներկայացուցիչները որևէ հիմք չունեն մեղադրելու իշխանությանը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը հավասար պայմաններ չունեն: «Եթե ունեն հիմք, թող համապատասխան ընթացակարգերով դիմեն համապատասխան մարմիններին: Ատելության քարոզն ամբողջ աշխարհում հստակ սահմանում ունի: Այն, ինչ իրենք նկատի ունեն, ատելության արածման հետ որևէ առնչություն չունի: Անշուշտ, նախընտրական քարոզարշավները նրա համար են, որ ընտրողներին մատնանշեն մրցակիցների թերությունները: Բնականաբար, թե ես, թե մեր վարչապետը վերապահումներ ունենք ՀՀԿ-ի նկատմամբ: Պետք չէ մոռանալ, որ նախընտրական քարոզարշավը ոչ այնքան ստանդարտ պայմաններում է ընթանում, չէ որ տեղի է ունեցել հեղափոխություն: Ժողովուրդն այդ մարդկանց հեռացրել է իշխանությունից: Որոշակի քրեական գործերով, այդ կուսակցության ներկայացուցիչները հանցանք են գործել մեր հասարակության նկատմամբ: Եվ ի՞նչ, յոթ ամս անց պետք է մոռանանք այդ մասին>,- հարց է տվել Միրզոյանը:
Նա նշել է նաև, որ ՀՀԿ-ն մեղավոր է Հայաստանի կանքում բոլոր վատ երևույթների համար: <Մեզ անհրաժեշտ է մշտապես հիշեցնել նրանց այդ մասին, որպեսզի պատահաբար չմտածեն, թե հասարակությունը մոռացել է նրանց հանցանքների մասին>,- նշել է Միրզոյանը:
<Իսկ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմը մտադիր են Ղարաբաղը որևէ կերպ հանձնել, թող հույս չունենան, թող ապատեղեկատվություն չտարածեն: Հող հանձնողները եկել են հող պահողներին մեղադրում են հող հանձնելու մեջ>,-եզրափակել է Միրզոյանը: