Արմինֆո.Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկումը բավական կառուցողական էր: Այդ մաիսն լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մինսկում ԵԱՏՄ երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպմանն իր մասնակցությանը:
Նրա խոսքով, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անմիջականորեն չվերաբերող: <Չեմ թաքցնում, մենք խոսել ենք նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջիկա նշանակման մասին: Մանրամասները չեմ հայտնի, քանի որ քննարկումը փակ ձևաչափով էր: Սակայն, նշեմ, որ այն բավականին կառուցողական էր>,- ասել է Միրզոյանը: