Արմինֆո.Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի առաջին հանդիպումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում:
Նշենք, որ կոմիտեն ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կոմիտեի ստեղծման նպատակը համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կատարման միջոցառումների <ճանապարհային քարտեզի> մշակումն է: Ավելի վաղ արված հայտարարության համաձայ՝ այդ հարցն էլ պետք լինի կոմիտեի առաջին հանդիպման օրակարգում: