Արմինֆո. Ըստ Global Firepower վերլուծականի վարկածով աշխարհի հզոր բանակների վարկանիշում Հայաստանն զբաղեցնում է 84-րդ տեղը:
Վարկանիշի առաջին երեք տեղերում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի բանակները: Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:
ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերներն զբաղեցրել են հետևյալ դիրքերը. Բելառուս`41, Ղազախստան` 50, Ղրղզստան`91, Տաջիկստան` 96: Հարևան Ադրբեջանն ու Վրաստանը համապատասխանաբար զբաղեցրել են 53-րդ և 82-րդ տեղերը:
Սուրինամը, Լիբերիան և Բութանը եզրափակում են ցանկը: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 136 երկիր:
Հիշեցնենք, որ Global Firepower- ի համաշխարհային վարկանիշը հիմնված է 55 ցուցանիշների վրա, ներառյալ ոչ միայն առկա զենքի ընդհանուր քանակը, այլև դրանց բազմազանությունը: Բանաձևը, որով կազմվում է վարկանիշը, թույլ է տալիս ավելի փոքր, բայց ավելի տեխնոլոգիական առաջադեմ երկրներին, մրցակցել ավելի մեծ, բայց տեխնոլոգիական ավելի քիչ առաջընթաց ունեցող երկրների հետ: Վարկանիշը կազմելիս կարևոր են նաև աշխարհագրական գործոնները, լոգիստիկ ճկունությունը, բնական ռեսուրսները, ֆինանսական կայունությունը և տեղական արդյունաբերության զարգացումը: Վարկանիշի կազմում միջուկային զենքի առկայությունը հաշվի չի առնվում, ծով ելք չունեցող երկրների նավատորմի բացակայությունը չի հանգեցնում կետերի նվազմանը: