Արմինֆո.<Լուսավոր Հայաստանն> ունի խորհրդարանում երկրորդ ուժը դառնալու բոլոր շանսերը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը;
Նրա խոսքով, կուսակցությունը տիրապետում է դրա համար անհրաժեշտ կադրային և գաղափարախոսական ներուժին: <Մեր կուսակցության վարկանիշը վերջին վեց ամիսներին բարձրացել է երկու անգամ: Այժմ մենք կարող ենք հավաստել, որ հավակնում ենք երկրորդ տեղին: Դա մեր կառուցողական աշխատանքի, ինչպես նաև երկրում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքն է>,- նշել է նա:
Մարուքյանի խոսքով, հավասար պայմանները, ընտրություններում համատարած և կոպիտ խախտումների բացակայությունը թույլ են տալիս քաղաքական ուժերին, որոնք վայելում են հասարակության վստահությունը, համապատասխան լեգիտիմ ներկայացուցչություն ունենալ իշխանությունում:
Մինչդեռ <Գելափ Ինթերնեյշնլի> սոցհարցման տվյալների համաձայն՝ <Լուսավոր Հայաստանը> 4-րդ տեղում է՝1,2% ձայնով՝ զիջելով նույնիսկ Հանրապետական կուսակցությանը, որն ունի 1,5%: Իսկ առաջատարը <Իմ քայլը> դաշինքն է` 68.3%, որին հաջորդում է <Բարգավաճ Հայաստան>՝ 6.7%: