Արմինֆո.<Մենք ոչ ոքի չենք չեզոքացրել:
Ամեն մարդ ինքն է իրեն չեզոքացնում կամ չի չեզոքացնում>,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարմանը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ Քոչարյանի անվտանգությունն ապահովվում է պետության կողմից:
Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում 2008 թ. «Մարտի 1-ի> քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ: