Arminfo.info



 Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2018 15:04
Մարիաննա Մկրտչյան

Փաշինյան. Մեր երկրում օրինականության պակասը, ժողովրդավարության պակասը չպետք է պայմանավորենք անվտանգային միջավայրով

Փաշինյան. Մեր երկրում օրինականության պակասը, ժողովրդավարության պակասը չպետք է պայմանավորենք անվտանգային միջավայրով

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղություններըե թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին:

 

Խորհրդաժողովը մեկնարկել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման արդի վիճակի և հիմնախնդիրների վերաբերյալ ելույթներով: Նիկոլ Փաշինյանը լսել է Հայաստանում սահմանադրականության մակարդակի բարձրացման, պետական կառավարման համակարգի բարելավման, հասարակական նոր պայմանագրի, ինստիտուցիոնալ վերափոխումների և ՀՀ տնտեսության արդի բնութագրերի և զարգացման խնդիրների վերաբերյալ բանախոսների զեկույցները, որոնց վերաբերյալ հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները քննարկվող թեմաների և հնչած հարցադրումների շուրջ:

 

Անդրադառնալով զեկույցներում արծարծված հարցերին և ամփոփելով խորհրդաժողովի առաջին մասի շրջանակում ծավալված քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոգևորված է դրա արդյունքներով. «Ըստ էության՝ համենայն դեպս առաջին 5 զեկույցի արդյունքներով շարադրված է մեր քայլերի տրամաբանությունը և առաջնահերթությունը՝ ինչ մենք այս ընթացքում անում ենք, փորձում ենք անել և պիտի փորձենք ավելի լավ անել: Օրինակ, հենց հեղափոխությունից հետո, երբ քաղաքական հարթակներում մեզ անընդհատ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, առաջին հերթին ընդգծում էինք երկրում սահմանադրականության կարևորությունը: Բոլորն ասում էին, թե դա ինչ քաղաքական հարց է, պետք է խոսել տնտեսությունից: Մենք ասում էինք՝ տնտեսության համար կարևորը օրինականությունն է, օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, արդարության միջավայրի ձևավորումն է:

 

Հաջորդ խնդիրը, որին մենք բախվել ենք և շատ արագ արձանագրել ենք, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է: Մենք դա ձևակերպել ենք որպես քաղաքական խնդիր, որին անխուսափելիորեն 2019 թ. ընթացքում անդրադառնալու ենք, այսինքն՝ հույս ունեմ, որ ընտրություններում մենք կստանանք վստահության քվե և դրանից հետո անպայման այդ թեմային անդրադառնալու ենքե:

 

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է հասարակական նոր պայմանագրի վերաբերյալ զեկույցում բարձրացված հարցերի, այն է՝ հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորությունների, իշխանության քննադատության և կառավարության անելիքների մասին: «Իմ կարծիքով՝ ինչ-որ տեղ այդ ընկալումը հին քաղաքական համակարգի իներցիա է, որովհետև եթե իշխանությունն ամեն ինչ՝ բոլոր լծակները և բոլոր հարցերի լուծումները, վերցնում է իր ձեռքը, բնականաբար, ամեն չարածի համար պատասխանատուն ինքն է: Սա իսկապես աբսուրդ իրավիճակ է, բայց սա մեր իրականությունն է եղել. բոլորն ուզում են, որ կառավարությունը, ավելին՝ վարչապետն անձամբ մտնի միկրոմենեջմենթի մեջ: Կառավարության խնդիրը ոչ թե ամեն բջիջի աշխատանքը, այլ օրգանիզմի առողջությունն ապահովելն է: Իսկ օրգանիզմի առողջությունն ապահովելու համար ամենակարևորը ճիշտ ախտորոշումն է և դրանից բխող քայլեր անելը: Այսօր մեր գաղափարախոսությունը հետևյալն է. ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման դերակատարումն ու պատասխանատվությունը լինի ոչ միայն կառավարությանը, այլև հանրային տարբեր շերտերինը: Մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում՝առնվազն 2015 թվականից, երբ մենք մեր քաղաքական տեսլականը ձևակերպել ենք, անհատական ջանքը եղել է առանցքային՝ բոլոր հանրային խնդիրների լուծման համար և կարծում ենք, որ այդ հնարավորություններն այսօր ստեղծվել են: Շատ կարևոր շեշտադրում է, ինչը մենք անընդհատ ասում ենք, մարդկանց վարքի և վերաբերմունքի փոփոխությունը, և, ըստ էության, հեղափոխությունը տեղի է ունեցել միայն այդ պատճառով, որովհետև տեղի է ունեցել մարդկանց վարքի փոփոխությունե, - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել քաղաքական վարքի փոփոխություն, և դա լուծել է քաղաքական հեղափոխության խնդիրը, իսկ երբ տեղի ունենա տնտեսական վարքի փոփոխություն, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը՝ սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում իր վճարած հարկը կամ իր կողմից հարկ վճարելու պարտականությունը. ինքը դա վճարում է որպես բե՞ռ, լո՞ւծ, կաշկանդող, իրեն բանտարկող մի բա՞ն, թե՞ ընկալում է դա որպես իր մասնակցություն երկրի տնտեսական, քաղաքական և բոլոր առումներով փոփոխություններին: «Հարկ վճարողի, աշխատողի, գործարարի վարքագծի փոփոխությունը և գործարարի նկատմամբ հանրային ընկալումն ամենաառանցքային խնդիրն է, որն այսօր պետք է լուծենք: Մենք պետք է խոստովանենք, որ երկար ժամանակ գործարարության նկատմամբ հիմնականում ձևավորվել է վատ վերաբերմունք, իհարկե, բացառություններ եղել են: Ի՞նչն է եղել պատճառը, որովհետև նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, և իշխանությունը շահագրգռված է եղել նրանց քաղաքական պրոցեսներում ներքաշելու հարցում: Հիմա քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ, օրինակ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է:

 

Բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի որպես գործարարի գնահատականը և գործարարի համարումը մեր երկրում նսեմացնելու պրոցես: Դա հակառակ պրոցեսն է, և կարծում եմ, որ դրա արդյունքում գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր, որովհետև գործարարն այն մարդն է, ով ստեղծում է արդյունք, ով ստեղծում է աշխատատեղեր, ով պետական եկամուտների լոկոմոտիվը քաշում է առաջ, և որի գործունեության արդյունքում մենք բոլորս հնարավորություն ենք ստանում ձևավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական և միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները մեր միջավայրումե, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

Խորհրդաժողովի ժամանակ արծարծվել է նաև ժողովրդագրական ներկայիս իրավիճակի բարելավման հարցը, որի առնչությամբ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Դա մեր ամենակարևոր խնդիրն է, որը եթե լուծման առումով դնենք բնական աճի տրամաբանության մեջ, և եթե նույնիսկ հիմա շատ մեծ հաջողություններ ունենանք, 15-20 տարի հետո նոր կլուծվի, որովհետև 1 տարի հետո ծնված երեխան չափահաս կդառնա ամենաշուտը 18 տարի հետո: Այս առումով իսկապես շատ կարևորում ենք ներգաղթի գաղափարը: Ներգաղթ ասելով նկատի չունենք զուտ մարդկանց ֆիզիկական տեղափոխություն: Մենք հույս ունենք, որ ներգաղթ ասելով՝ իրականությունում կտեսնենք նաև կապիտալի, նոր կուլտուրայի ներգաղթ, որովհետև մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք և, գաղափարը, որն ինձ շատ է դուր գալիս, հետևյալն է. ես պատկերացնում եմ, որ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է աշխարհի, սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, ուր մարդիկ գան՝ ամեն մեկն իր հետ բերելով նոր մշակույթ, նոր ըմբռնում, նոր հայացք, նոր միտք, և այդ գործընթացի արդյունքում պետք է ունենանք 1000-ամյա, բայց նորածին և վերածնված մի ժողովուրդ, մի հասարակություն, մի հանրությունե:

 

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուհերի այսօրվա իրավիճակի, կրթական համակարգի խնդիրների և գիտահետազոտական ինստիտուտների արդյունավետության վերաբերյալ հնչեցված հարցադրումներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ, և դա նույնպես պետական կառավարման արդյունավետության թեմային առնչվող խնդիր է: «Բյուջեով կրթության վրա ծախսում ենք այսքան գումար, բայց իրականում ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց ֆինանսավորման հետ իրենց հերթին ֆինանսավորում են բուհեր: Եվ ունենք մի իրավիճակ՝ երբ ուսանողը բուհն ավարտում է և գնում որևէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, նրան ասում են՝ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է մեր գերատեսչության բուհում սովորես, քեզ դիպլոմ կտանք և այն ժամանակ նոր կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել: Ինձ համար միանշանակ է, որ գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում ուղղակի չպետք է լինի: Այդ ինստիտուտները պետք է համատեղենք և գիտությունը, հետազոտությունը, կրթությունը նույն ռելսերի վրա դնենքե, - նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով գիտություն-տնտեսություն-կառավարում-հանրություն գործուն կապի ձևավորումը: «Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա: Իսկ մեր ուսանողների քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում: Քաղաքի կենտրոնում քայլում ես՝ ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան ծխախոտ վաճառող: Մեզ թվում է, թե դա մեզ չի առնչվում, բայց քայքայումն սկսվում է հենց այդտեղից: Մենք պետք է մեր պահանջներն այս առումով ավելացնենք, և մեր բուհերի միջազգայնացման ուղղությամբ քայլեր անենքե, - ասել է նա:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին, այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տնտեսությունը և քաղաքականությունը պետք է լինեն առաջին հերթին մեր ռազմավարական կարիքները սպասարկող: Այս առումով շատ կարևորում եմ, որ չմոռանանք հետևյալը. մեր ռազմավարական առանցքային խնդիրներից մեկը մեր անվտանգությունն է և անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը: Կա ներուժ, կա հնարավորություն, որ մենք կառուցենք այդպիսի տնտեսություն և երբեք 2 բան չպատճառաբանենք մեր անվտանգության միջավայրով.

 

1. Մենք պետք է պայմանավորվենք, որ մեր երկրում օրինականության պակասը, ժողովրդավարության պակասը չպետք է պայմանավորենք անվտանգային միջավայրով:

 

2. Մենք չպետք է մեր տնտեսության զարգանալը պատճառաբանենք դարձյալ անվտանգային միջավայրով, որովհետև հիմա հնարավորությունները ուրիշ են: Հիմա 21-րդ դարն է, տեխնոլոգիական դարը, և տնտեսության զարգացումը հիմնականում առնչվում է մարդկային կապիտալի զարգացման հետ: Մարդկային, ինտելեկտուալ կապիտալը մեր ամենամեծ արժեքն է և ամեն ինչ պետք է սկսենք այդտեղից:

Մեր նպատակը մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը, բարեկեցությունն ապահովելն է, և դա այն քաղաքական խնդիրն է, որն անպայման միասին պետք է լուծենքե:

 

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ասել է, որ քննարկման ընթացքում չհնչեց որևէ նախադասություն, որի հետ ինքը համաձայն չլիներ, առավելագույնը 1, 2, 3, կամ 4 միտք կարող էր լինել, որոնց կարձագանքեր «այո, բայց…ե ձևակերպմամբ: «Սա ինձ ուրախացնում է, որովհետև նշանակում է, որ ինչ-որ առումով ձևավորվել է հանրային համընդհանուր զգացողություն մեր անելիքների վերաբերյալ: Մենք, իհարկե, այս ընթացքում ներկաներից մի մասի հետ շփվել ենք, մի մասի հետ չենք շփվել, բայց դա կարող է լինել հեղափոխության հաջորդ կարևոր արդյունքը, որ հնարավոր է՝ մեր ընդհանրության զգացողությունը վերականգնվում է: Մենք, նույն փաստերի հետ առերեսվելով, գալիս ենք նույն եզրակացություններին և գծում ենք անելիքների ճանապարհային քարտեզըե, - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ որպես գաղափարներ գեներացնելու և իրագործելու, ճանապարհային քարտեզ մշակելու, լուծումներ գտնելու և առաջարկներ լսելու հարթակ՝ նշելով, որ բաց է այսպիսի քննարկումների համար և պատրաստ է հաճախ հանդիպել:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան