Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել Բելառուսին ղարաբաղյան հակամարտության հարցում դիրքորոշման համար:
Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ալիևը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բակցություններից հետո: <Մենք երախտապարտ ենք Բելառուսին այդ հարցում օբյեկտիվ դիրքորոշման համար, որը չափազանց կարևոր է թե մեզ, թե ողջ տարածաշրջանի համար>,- նշել է Ադրբեջանի առաջնորդը:
Իրենց դիրքորոշումը Բելառուսի և Ադրբեջանի նախագահները ամրագրել են բանակցույթունների արդյունքւոմ ստորագրված հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ <կողմերը, հիմք ընդունելով ԵԱՀԿ շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը>:
Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն համատեղ հայտարարության մեջ ընդգծել են նաև ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ամենից առաջ՝ պետությունների ինքնիշխան հավասարության, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականոթյան, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգոթյան խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների համաձայն: