Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօր ժամը 15-ին հրավիրում է արտահերթ նիստ, որի օրակարգը չի հրապարակվել:
Հիշեցնենք, որ գործադիր մարմնի նիստերն ավանդաբար անցկացվում են հինգշաբթի օրերը, իսկ մինչ այդ կառավարության պաշտոնական կայքում զետեղվում է առաջիկա նիստի օրիակարգը: Այդուհանդերձ, այսօր ԶԼՄ-ներին տեղեկացնելով արտահերթ նիստի մասին, ժամը 12:40-ի դրությամբ պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվություն չկար:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին սպասվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիս: