Արմինֆո.Նոյեմբերի 17-ին, Ժամը 12:00 դրությամբ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը ձնահոսքերի հնարավոր վտանգն է։ Փակ է նաև Վերին Լարսի անցակետը։ Ռուսական կողմում կա տրանսպորտային միջոցների մեծ հերթ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը այժմ գտնվում է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում և տեղում իրականացնում է ձնահոսքի մոնիտորինգ: