Արմինֆո. Հանրապետական կուսակցությունը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի միակ ընդդիմադիր ուժը լինի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Ելք> խմբակցությունից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Չնայած դրան, պատգամավորը հավաստիացրել է, որ ՀՀԿ-ը նոր խորհրդարանում չի լինի: <Նրանք չգիտեն ժողովրդի տրամադրությունները, չեն շփվում նրա հետ, կտրված են իրականությունից: Ով էլ ներկայացված լինի ՀՀԿ ցուցակում, նրա օգտին ոչ ոք չի քվեարկի>,- հավաստիացրել է Մարուքյանը: Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերին, Մարուքյանը գտնում է, որ բոլորը գրեթե հավասար շանսեր ունեն: Նա նշել է, որ քաղաքական բոլոր ուժերի գլխավոր խնդիրն է՝ ցույց տալ, թե ինչպես են տեսնում երկրի ապագան: <Սակայն, մեր հայրենակիցները շատ լավ իրազեկ են այն մասին, թե յուրաքանչյուրն ինչ քաղաքական ճանապարհ է անցել: Վստահ եմ, որ նրանք ճիշտ ընտրություն կկատարեն>,- ընդգծել է պատգամավորը: