Արմինֆո. Ես մասնակցելու եմ նախընտրական քարոզարշավին, և իմ թեկնածությունը կլինի <Իմ քայլը> դաշինքի ցուցակում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Նա նշել է, որ առաջադրվելու է նաև ռեյտինգային ընտրակարգով: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ առաջադրվում է՝ հարազատ դաշինքին ավելի շատ ձայն բերելու նպատակով:
<Ընտրություններից հետո կորոշենք, թե ով կլինի կառավարությունում, իսկ ով՝ Ազգային ժողովում: Պատրաստ եմ լինել ինչպես նախարար, այնպես էլ՝ պատգամավոր>,- ընդգծել է Թորոսյանը:
Նախարարի պաշտոնակատարը նշել է նաև, որ մտադիր չէ վարչական ռեսուրսն օգտագործել քարոզարշավի ընթացքում: <Այսուհետ բոլոր ընտրություններում վճռորոշ է լինելու միայն ՀՀ քաղաքացու ձայն>,- եզրափակել է Թորոսյանը: