Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հետ կապված էպոպեն չի ավարտվում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել է, որ օրենքով պետությունը պարտավոր է նախկին նախագահին ապահովել բնակարանով, բայց կառավարության առաջարկած բոլոր տարբերակները մինչև այժմ մերժվել են Սերժ Սարգսյանի կողմից, ով, առանց սպասելու «պատշաճ» առաջարկի, լքեց «կառավարական դաչաները» և տեղափոխվեց Ջրվեժ, իր փեսայի մոտ:
Սակայն, ըստ Ա. Աջաջանյանի, խնդիրը չի լուծվել, քանի որ օրենքը պետությանը պարտավորեցնում է նախկին նախագահին ապահովել բնակարանով և այդ պահանջը պետք է կատարվի: «Կարծում եմ, որ հարցը կարող է լուծվել հետևյալ կերպ, կամ Սերժ Սարգսյանը գրավոր հրաժարվում է բնակարան ստանալուց, կամ պետությունը նրա անունով ձեռք է բերում բնակարան, իսկ հետագայում թո ինքը որոշի`ապրել այնտեղ, թե որևէ այլ կերպ օգտագործել»: - բացատրել է Ագաջանյանը: