Արմինֆո. Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել կառավարման համակարգի օպտիմալացում: Նոյեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` Ազգային ժողովում իր եզրափակիչ խոսքում:
Նրա ասելով, այսօր երկրի կրթական համակարգում 10872 տեղ ավելի է, քան հաստատված է հաստիքացուցակով, որը նախատեսում է 48795 հաստիքային միավոր: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ասելով, մեկ ուսուցչի աշխատավարձը բաժանվում է երկուսի միջև: Օպտիմալացում է պահանջում նաև պետական կառավարման համակարգը, որտեղ աշխատում է 18700 մարդ: Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձել է նաև գիտնականների գործունեությանը, որոնց թիվը մոտենում է 4500-ի: Նա չի կարծում, թե այդ գիտնականները մեզ հարկավոր չեն, սակայն, պարզ չէ, թե նրանք ինչով են զբաղվում, ինչ նվաճումների են հասել գիտության ոլորտում: Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ գիտությունը կտրված է արտադրությունից և իրականությունից, և կառավարությունը մտադիր լուծել այդ խնդիրը, որպեսզի գիտությունը կապված լինի արտադրության հետ և իր ֆինանսական խնդիրները լուծի համապատասխան պայմանագրեր կնքելով: «Իսկ պետությունը պետք է ֆինանսավորի ֆունդամենտալ գիտությունները՚, - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: