Արմինֆո. Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է զերծ լինեն ամեն տեսակ աշխարհաքաղաքական ներգործությունից: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում:
Անդադառնալով Բոլթոնի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը մտադիր է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ վերջինը չի հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրերից, Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանը հարգանքով է վերաբերվում այս կամ այն երկրի պաշտոնյաների հայտարարություններին, սակայն Երևանն ունի սեփական ազգային և պետական շահերը: Դրանք կարող են ոչ միշտ համընկնել այլ երկրների շահերի հետ, այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը գործում է բացառապես ելնելով սեփականն երկրի ազգային և պետական շահերից: Թող ոչ ոք չկասկածի, որ մենք մեր քաղաքականությունը կառուցում ենք` հիմնվելով սեփական շահերի վրա: Դա արդիական է բոլորի` ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերություններում: Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-որ շահարկումներ անել՚, - հավելել է Փաշինյանը:
Նա վերստին հաստատել է, որ Իրանի և Վրաստանի հետ Հայաստանը պետք է ունենա հատուկ հարաբերություններ` զերծ աշխարհաքաղաքական ներգործությունից: «Այս դիրքորոշումը հաստատել ենք նաև Բոլթոնի հետ հանդիպմանը: Եվ ամերիկյան գործընկերներն ըմբռնումով են վերաբերվել դրան՚, - ամփոփել է Փաշինյանը: