Արմինֆո. Ազգային ժողովը նոյեմբերի 1-ի արտահերթ նիստուն երկրորդ անգամ երկրի վարչապետ չի ընտրել: Ոչ ոք չի քվեարկել միակ թեկնածուի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգտին, «դեմ՚ նույնպես ոչ ոք չի քվեարկել, 13 պատգամավոր ձեռնպահ է եղել: Այդպիսով` Ազգային ժողովը կարձակվի իրավունքի ուժով: Ինչպես ակնկալվում է, նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագիրը կհրապարակվի արդեն այսօր:
Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:
Հանդես գալով եզրափակիչ խոսքով` վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար` հատուկ առանձնացնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Վարչապետի պաշտոնակատարը քաղաքական ուժերին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում: