Արմինֆո. Յուրի Խաչատուրովը, ամենայն հավանականությամբ, հետ կկանչվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման կուլուարներում լրագրողներին հայտարարել է, թե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է, ապա Հայաստանն իրավունք ունի, ըստ էության, որոշելու` արդյոք թողնել իր ներկայացուցչին որպես գլխավոր քարտուղար, թե ոչ: «Այս պահին առկա է այդ ուղղությամբ որոշակի իրավաբանական գործընթաց: Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին՚, - ասել է Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ: