Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Մինսկի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցկությունների օրակարգում էր:
tut.by-ի հաղորդման համաձայն, Մինսկում պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի նախագահը նշել է, որ Բելառուսի նախագահի հետ քննարկել է բազմաթիվ հարցեր: «Ինչ վերաբերում է այս կամ այն երկրին զենք վաճառելու Բելառուսի որոշմանը, եկեք թողնենք դա: Մենք ունեցել ենք շատ բարեկամական և կոնֆիդենցիալ խոսակցություն՚, - ասել է Արմեն Սարգսյանը, հավելելով, որ Լուկաշենկոյի հետ քննարկել է երկու երկրների հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր. տնտեսական խնդիրներ, թվանշանային տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության զարգացումը:
Հայաստանի նախագահը նաև Մինսկը համարել է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների կարգավորման համար հարթակ, հույս հայտնելով, որ հակամարտության ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթերն ստորագրվելու են Բելառուսի մայրաքաղաքում: