Արմինֆո. Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նոյեմբերի 1-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, պետք չէ այդ դիրքորոշումը կապել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ, որը Երևանի համար ազգային և միջազգային անվտանգության հարց է, քանի որ նպատակաուղղված է նոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ` Ադրբեջանի օգտին, և համոզմունք է հայտնել, որ դա սխալ քաղաքականություն է. չի կարելի սպառնալիքի ճանապարհով ինչ-ոչ պահանջ դնել: Նիկոլ Փաշինյանն ընդսմին հավելել է, որ նման դիրքրոոշումը հանգեցնում է Հայաստանի և Արցախի հասարակությունների էլ ավելի համախմբման:
Նա նաև հիշեցրել է, որ վերջերս փակ սահմանների հարցը քննարկվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ իր հանդիպման ընթացքում: