Արմինֆո. Պետական կառավարման համակարգը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո զգալի փոփոխությունների կենթարկվի, այսօր ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պետական կառավարման ներկայիս համակարգն անարդյունավետ և դանդաղաշարժ է: Տարրական հարցի լուծման համար պահանջվում են բազմաթիվ ընթացակարգեր: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ստանալու դեպքում զգալիորեն կկրճատվի նախարարությունների թիվը, նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ հարցի լուծումը հնարավոր է նաև թվայնացման ճանապարհով: