Արմինֆո.Հայ–ռուսական հարաբերություններում երբեք վստահության այսպիսի բարձր մակարդակ չի եղել, ինչպիսին ունենք այսօր, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
<Երբ իշխանության եկանք, խոսակցույթուններ կային այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես փչացել են: Դրանից հետո սկսեցին խոսել, թե մենք ծախվել ենք Ռուսաստանին, և Արևմուտքը կհրաժարվի մեզ հետ համագործակցել և օգնել>,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, և ճշմարտությունն այն, որ հայ-ռուսական հարաբերություններում երբեք վստահության այսպիսի մակարդակ չի եղել, ինչպես այսօր, նույնը վերաբերում է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին: