Արմինֆո. Ստեղծված իրավիճակում Լարսին այլընտրանքային հաղորդակցությունների մասին խոսելն ուղղակի անհնար է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:
<Հասկանում ենք, որ այլընտրանքային ճանապարհների բացումը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, սակայն առաջին հերթին մենք պետք է ղեկավարվենք Վրաստանի շահերով: Այսօր մեր երկու շրջաններ օկուպացված են Ռուսաստանի կողմից, մեր միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Այսօր Ռուսաստանի հետ այլընտրանքային ճանապարհի բացման հնարավորությունը բացառված է: Թե ինչ կլինի ապագայում, ժամանակը ցույց կտա>,- ասել է նա: