Արմինֆո. Ազգային ժողովի շենքի առջև բողոքի գործողություն է ընթանում` նոր վարչապետ չընտրելու պահանջով:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, ցուցարարների կարծիքով, օրենքի ուժով խորհրդարանի արձակման լավագույն տարբերակը նոր վարչապետ չընտրելն է: «Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀԿ-ն դադարեցնի սաբոտաժը: Խորհրդարանական ընտրութնուններն անհրաժեշտություն են, այստեղ երկու կարծիք լինել չի կարող՚, - հայտարարել է ցուցարարներից մեկը: Բողոքի գործողության մասնակիցները նաև հայտարարել են, որ վստահում են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և համոզված են, որ վաղ թե ուշ ԱԺ-ն արձակվելու է օրենքի ուժով: «ՀՀԿ-ն, ընդամենը, երկարաձգում է այդ գործընթացը, ինչի հոտևանքով դանդաղում է մեր երկրի զարգացման գործընթացը՚, - հայտարարել է ցուցարարներից մեկ ուրիշը:
Հավելենք, որ այսօր Ազգային ժողովում ընթանում է վարչապետի ընտրություն, և միակ թեկնածուն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: Սակայն նա հայտարարել է, որ իր առաջադրումը ձևական է: Եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի, ապա օրենքի ուժով կարձակվի: