Arminfo.info



 Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2018 13:04
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյան. մեր երկրում պետական քաղաքականությունն աղքատության խրախուսումից պետք է անցնի աշխատանքի խրախուսման

Նիկոլ Փաշինյան. մեր երկրում պետական քաղաքականությունն աղքատության խրախուսումից պետք է անցնի աշխատանքի խրախուսման

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

           

Անդրադառնալով ոլորտի զարգացման առաջնահերթություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային: Մենք խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքն այնպես և նաև հայտարարում ենք այդ մասին, որ Հայաստանը, պայմանական ասած, ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի, բայց սա որևէ կերպ չի նշանակում, թե գյուղատնտեսության ոլորտի դերը կարելի է թերագնահատված համարել: Ընդհակառակը, գյուղատնտեսությունը եղել է, կա և կլինի բոլոր երկրներում կարևորագույն ոլորտներից մեկը, և մենք խնդիր ունենք՝ մեր գյուղատնտեսության արդյունավետության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների, ոռոգման ջրի հասանելիության մակարդակը բարձրացնելու, նոր շուկաներ մտնելու, գյուղատնտեսական գործունեության նոր մշակույթ բերելու, նոր տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ կիրառելու, ոռոգման ջուրն առավել արդյունավետ օգտագործելու առումով և այդպես շարունակ: Այս բոլոր խնդիրները պետք է կարողանանք լուծել մեր համատեղ աշխատանքի ընթացքում»:

 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս Արարատի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում արձանագրված որոշ խնդիրների՝ նշելով. «Վերամշակող արտադրությունը, արդյունաբերությունը հասել են մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունն այլևս չի կարողանա մատակարարել այն անհրաժեշտ հումքը, տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք անհրաժեշտ են արտադրության ողջ ծավալն ապահովելու համար: Սա լուրջ խնդիր է, և ես ուզում եմ վերադառնալ մեր առաջարկած այն տրամաբանությանը, որ մեր երկրում պետական քաղաքականությունն աղքատության խրախուսումից պետք է անցնի աշխատանքի խրախուսման:

           

Արարատի մարզի մի շարք գործարաններում, օրինակ, մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել, մթերել ազնվամորի, թութ, հոն, այլ մշակաբույսեր ու նաև այնպիսի տեսակներ, որոնք վայրի բնության մեջ են աճում: Եվ կան մարդիկ, ես դրանով հատուկ հետաքրքրվեցի, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել այդ գործարանների հետ, և արդեն տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով աշխատում են դրանց հետ, այսինքն՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերից հավաքում են այդ մշակաբույսերը և բերում են մթերման: Սա վկայում է այն մասին, որ գործունեության այս տեսակը շահութաբեր է»:

 

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ է խոսվում Հայաստանում գործազրկության և աշխատատեղերի բացակայության մասին: «Այո, այդ պրոբլեմը կա, բայց մենք, նախ, մեր երկրում հենց այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, և երկրորդը, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում: Մենք այս ուղերձը շատ հստակ մեր երկրի քաղաքացիներին պետք է հղենք, որովհետև երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ միայն կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները: Որևէ խնդիր չի լուծվի, եթե չկա քաղաքացի-կառավարություն-հանրություն համագործակցություն, եթե յուրաքանչյուրս չի անում իրենից կախվածը, որպեսզի քայլ անի որևէ խնդրի լուծման ճանապարհին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մտածել, որ կառավարությունն ավելի լավ կհոգա որևէ ընտանիքի բարեկեցության մասին, եթե այդ ընտանիքն ինքն առնվազն իրենից կախված առավելագույնը չի անում իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և մենք պետք է միասին համագործակցելով աշխատենք և տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աջակցի, որպեսզի տնտեսական այս ցիկլի, այս հնարավորությունների մասին մարդիկ իմանան», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գյուղմթերքը ներմուծվում է նաև արտերկրից, և քանի որ արտադրության ծավալները մեծանում են, շուկաները ընդլայնվում են, պետք է համախմբված աշխատել՝ տեղական շուկան զարգացնելու, վերամշակող արդյունաբերության ու արտադրության համար անհրաժեշտ պահանջարկը բավարարելու, ինչպես նաև ոլորտի առջև դրված մյուս խնդիրները լուծելու համար:

 

Նախկին նախարար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորելով Գեղամ Գևորգյանին՝ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել նրան և նախարարության թիմին հետագա գործունեության մեջ, կիսվել ձեռք բերված փորձով:

 

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ բարձր վստահության համար և հավաստիացրել, որ նախարարությունը կներկայացնի այն ուղենիշները, որոնք թույլ կտան վերափոխել գյուղատնտեսությունը և հնարավորություն ստեղծել գյուղացիական տնտեսությունների համար՝ զբաղվելու այնպիսի գյուղատնտեսությամբ, որի արդյունքում էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Գ. Գևորգյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի, ինչպես նաև ոլորտի զարգացմանը հետագայում աջակցելու պատրաստակամության համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունըՀիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
Արթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համարԱրթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար
Բագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել  հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվենԲագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն
Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման արդյունքից
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան ԱզատյանըՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է դարձել Վարդան Ազատյանը
Գառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմիցԳառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից
ԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունըԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Էմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքներըԷմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքները
Բլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներԲլինքեն. Միացյալ Նահանգները դիտարկում է աջակցության վերաբերյալ Հայաստանի մի շարք հարցումներ
Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումըՓարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացումը
Ամերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանըԱմերիկայի հայկական համագումարը Կոնգրեսին կոչ է արել օգնել արցախցիների վերադարձի հիմնարար իրավունքի ապահովմանը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժում. Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է
Նման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասինՆման հայտարարություններ կարող են անել միայն պատմությունից միանգամայն հեռու մարդիկ. փորձագետը ՝ Փաշինյանի՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելու մասին
Պապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասինՊապ թագավորի ռեինկառնատորը չի համարձակվել քննադատության խոսք ասել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինելԱրքեպիսկոպոսը՝ Փաշինյանի մասին. պատահական ծնված մարդիկ չեն կարող պետականության կրողներ լինել
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներումԱկբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդը մտադիր է հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ
Տնտեսագետ. Տնտեսագետ. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման օրակարգը պետք է ներառի նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր
ՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներովՀՀ ԱԳ նախարար. քննարկվում են հարցեր, որոնք ավելի նշանակալից կդառնան, քան սահմանված է ՀԸԳՀ-ի դրույթներով
Քաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքիցՔաղաքագետը՝ կառավարող ուժի պատգամավորին․ Ձեր կառավարությանը ոչ ոք չէր խնդրել Արցախը հանձնել Ադրբեջանին և նրա ժողովրդին զրկել տներից, աշխատանքից ու հայրենիքից
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցել է "Խաղաղության կորպուսի" կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Նախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունըՆախարար. սկսվել է Կիրանց գյուղ տանող նոր ճանապարհների շինարարությունը
ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը  
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույքԱրարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել գումար և 46 անշարժ գույք
«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում«Ջոկոնդայի կյանքից մի քանի դրվագ» են ներկայացրել հայ դիզայներները՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսի շրջանակում
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքըԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ Մասաչուսեթսում գտնվող բնակելի տարածքը
Իրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունըԻրանի գերագույն առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է Երևանի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունների հակառակորդների առկայությունը
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթԻրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ Փաշինյանի և Ռայիսիի նախանշած ծրագրերը կրելու են շարունակական բնույթ
Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասինՆորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինյան պետության ճանաչման մասին
ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներինՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետները հրահանգավորել են հայ զինվորականներին
Զախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում ենԶախարովան՝ Սիմոնյանին. Ինչու՞ նրանք, ում սկսում են կերակրել արևմտյանները, բառացիորեն սատանայանում են
ՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝   պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջՀՀ ԱԺ նախագահ. Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է՝  պետությունների տարածքային ամբողջականության հարցի շուրջ
Պոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան էՊոետի խոսքը միշտ ապրում է և կապրի. Ազնավուրը 100 տարեկան է
Չափագիտության ազգային ինստիտուտՉափագիտության ազգային ինստիտուտ" ՓԲԸ նախկին ղեկավարները մեղադրվում են իրացման եւ փաստաթղթեր կեղծելու համար
Իրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերությունԻրանագետ. Իրանի նախագահի մահը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը՝ որպես տարածաշրջանային գերտերություն
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքըԱդրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախահայերի ունեցվածքը
Կառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենքԿառավարող խմբակցության պատգամավորը՝ ընդդիմությանը. Եթե չափներդ չճանաչեք, մենք ձեզ հետ այլ գործիքներով կխոսենք
Հայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ ԱնանյանՀայ առաքելական եկեղեցուն հարկելու առաջարկը եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է. Դավիթ Անանյան
ANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակովANCA-ն կոչ է արել Սենատին ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և արցախցի փախստականներին աջակցելու համար 200 մլն դոլար հատկացնելու նպատակով
Արման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ինԱրման Թաթոյան. Իշխանությունն արդեն անթաքույց հետապնդում է ՀԱԵ-ին
Հայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններինՀայաստանի վարչապետը կմասնակցի Իրանի նախագահի մահվան կապակցությամբ սգո արարողություններին
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և ընդլայնել օրակարգը. պետքարտուղարի փոխտեղակալ
Ինչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ինԻնչու Եկեղեցին հարկային դաշտում չէ, հարկ չի վճարում․ խոսնակը սպառնացել է ՀԱԵ-ին
Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի ՈւժըԾառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը
Հանել Հանել "Իսկանդերին" առնչվող իրավիճակի մասին Փաշինյանին սխալ զեկուցած ոչ կոմպետենտ գեներալի ուսադիրները. առաջարկել է Սամվել Բաբայանը
Հայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոսՀայաստանի ներկայիս ղեկավարների հրաժարականի օրը հեռու չէ. արքեպիսկոպոս
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՔո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Պատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել ԲաբայանՊատերազմ չի լինելու։ Կլինեն բանակցություններ։ Եթե Մեղրիի ճանապարհն այդքան կարևոր է աշխարհի համար, եկեք այդ ճանապարհը կառուցենք և տանք. Սամվել Բաբայան
Վարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետությանՎարդան Օսկանյան. Նման պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղության հաամաձայնագրի ստորագրումը Հայաստանը կվերածվի ավտորիտար ոստիկանապետության
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալինՓաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Մոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել ԲաբայանՄոսկվան այսօր ի վիճակի չէ երկրորդ ճակատ բացել Անկարայի դեմ և պատրաստ է հեռանալ Կովկասից. Սամվել Բաբայան
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր
Մայիսի վերջին Երեւանում կբացվի Մայիսի վերջին Երեւանում կբացվի "Եվրոպական կինոյի փառատոնը"
Վարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբՎարչապետի աշխատակազմի ղեկավար. Երևանը շահագրգռված է Փարիզի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ
Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունըԱզգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությունը
Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».Հայաստանում առաջին դասարանցիները նշում են «Այբբենարանի տոնը».
ԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանինԱԺ նախագահ. Հայաստանի հետ սահմանների սահմանազատման գործընթացի մասին Ալիևի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններԻշխանությունները սահմանափակում են քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը. Հայաստանի փաստաբաններ
Արցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներինԱրցախի օմբուդսմենն արձագանքել է արցախցի լրագրողի հասցեին Տավուշի ոստիկանապետի   հարձակումներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը