Արմինֆո.Կանադան դիտարկում է Հայաստանում դեսպանատուն բացելու և երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը դյուրացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուաուանը, իր պաշտոնական այցի ընթացքում Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Ի դեպ, Կանադայի վարչապետը միջոցառմանն էր եկել իրեն նվիրված հայկական եռագույնով գուլպայով:
Թրյուդոն նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատան բացման հարցն ավելի արդիականանում երկու երկրների հասարակությունների և գործարար շրջանակների միջև շփումների մեծացման շրջանակներում: «Մենք նաև քննարկեցինք օդային հաղորդակցությունը հեշտացնելու և համապատասխան համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը, այս համատեքստում, երկու երկրների կառավարությունները համագործակցելու են միմյանց հետ», - ասել է Թրյուդոն, վստահեցնելով, որ կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ կանադական ներդրումների ներհոսքին, մանավանդ, որ այստեղ կա համապատասխան ներուժ: Կանադայի վարչապետը հատկապես խոստումնալիցէ համարում համագործակցությունը ջրային ռեսուրսների ոլորտում:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կանադացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել է ճիշտներկայացնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները կանադացի գործարարներին: «Որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հաճախ անդրադառնում է արտասահմանյան ընկերությունների վրա, և մենք չենք ուզում, որ միջազգային ներդրողները տպավորություն ունենան, որ մեր գործողություններն ուղղված են իրենց դեմ: Ընդհակառակը, մենք այս ամսնն անում ենք երկրում օրենքի գերակայություն, թափանցիկություն և հավասար մրցակցային պայմաններ հաստատելու համար, որպեսզի հայկական շուկայում օտարերկրյա ներդրողն իրեն այսուհետ ավելի հանգիստ կզգա: Մենք այժմ փորձում ենք վերացնել անցյալի սխալները, որոնք տեղի են ունեցել տարբեր բնապահպանական ծրագրերում, որպեսզի այլևս դրանք թույլ չտանք», - վստահեցրել է Փաշինյանը: