Արմինֆո. Հայաստանի կառավարության հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարկ է նշել, որ կառավարության նիստերը, սովորաբար, անցկացվում են հինգշաբթի օրերը, սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ հինգշաբթի օրը, հոկտեմբերի 11-ը Հայաստանում հայտարարվել է ոչ աշխատանքային օր` Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անցկացման առնչությամբ, կառավարության նիստի օրը փոխվել է: