Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա- ն մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից: «Սփյուռքը չի կարող անտարբեր և պասիվ լինել այդ իրադարձությունների նկատմամբ, քանի որ այն Հայաստանի անբաժանելի մասն է և չի կարող անտարբեր լինել երկրի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ», - ասված է Արամ Ա-ի հայտարարության մեջ:
Նրա խոսքերով, հայրենիքի շահերը պետք է լինեն անձնական կամ կուսակցական ծահերից բարձր: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը համոզմունք է հայտնում, որ Հայրենիքը պետք է ցանկացած պարագայում զերծ պահել ցնցումներից և վտանգներից, փոխզիջումների միջոցով:
Արամը նաև կոչ արեց հրաժարվել անհանդուրժողականության և փոխադարձ անվստահության ներկայիս քաղաքականությունից, այն փոխարինել փոխադարձ սիրով, հանդուրժողականությանմբ և հարգանքով, հրաժարվել այն մոտեցումներից, որոնք հասարակությունը բաժանում են տարբեր ճամբարների:
Նա բոլորին կոչ է անում շարժվել սիրո և օրենքի ուղով, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման հիման վրա, ամեն ինչից վեր դասելով երկրի անվտանգությունը: