Արմինֆո.Կառավարությունը դռնփակ քննարկում է համաներման մասին որոշման նախագիծը: Հարցի վերաբերյալ հինմական զեկուցողն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է:
Կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարցը դրվել է դռնփակ քննարկման, քանի որ ԱԺ պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում նույնպես այդ հարցի քննարկումն ընթանալու է դռնփակ ռեժիմով: