Արմինֆո.Դիլիջանի թունելը վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է
Ինչպես տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։
Վարորդներին առաջարկվում է երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։
Իսկ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:00-ին: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: Դիլիջանի թունելը փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: