Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ից կսկսի զբաղվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով:
«Մենք պետք է Յդ հարցը քննարկենք խորհրդարանական ուժերի հետ, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի համաձայնության հասնել: Այդ քննարկումների հիմքում ես դնելու եմ որևէ նախապայմանների բացակայությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական հարցը դրված էր բավականին հստակ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը «կողմ» թե «դեմ»: Արդյունքում, «Իմ քայլը» դաշինքը հավաքեց աննախադեպ թվով ձայներ է 81%», - ասել է Փաշինյանն իր Facebook-ի ուղիղ եթերում:
Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ այդ ցուցանիշները վկայում են, որ քաղաքացիները հստակորեն բարձրացնում են խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: «Եթե լինեն փաստարկներ, որ մարդկանց պահանջները ոչ այնքան հստակ էին, ապա այդ ժամանակ մենք կգտնենք հակառակ ապացույցներ, մասնավորապես, որ արտահերթ ընտրությունների պահանջն ավելի բարձր է, քան մեր որոշ գործընկերներն են պատկերացնում»- ասել է Փաշինյանը, հավելելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումն անխուսափելի է և պետք է հնարավորինս շուտ անցկացվեն:
Նրա խոսքերով, դա շատ կարևոր է ողջ միջազգային հանրության, հնարավոր ներդրողների և գործարար միջավայրի համար:
Ըստ նրա, հիմա է, երբ հետընտրական ժամանակահատվածի կրքերը հանգստացել են, կարելի է հանգիստ մթնոլորտում խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ անցկացնել և գտնել լուծումներ: «Եթե նրանք կասկածներ արտահայտեն մարդկանց կարծիքների առումով, կարծում եմ, որ մենք նաև մտածենք այն մասին, թե ինչպես կարող եք ավելի լայն մասշտաբող իմանալ թե հասարակական կարծիքը: Բայց ես հույս ունեմ, որ դատեղի չի ունենա, իսկ առկա ապացույցները բավարար են համոզվելու, որ հնարավորինս սեղմ ժամկետներում, իհարկե, առանց շտապելու, մենք պետք է կարողանանք կազմակերպել ընտրությունները, որից հետո հետհեղափոխական ժամկետը կլինի հաջողությամբ ավարտված, և երկրի զարգացման հարցերը գլխավորը կլինեն օրակարգում», - եզրափակել է Փաշինյանը: