Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իսրայելական հարաբերությունների շուրջ՝ շեշտելով դրանց զարգացման համար առկա մեծ ներուժը: Նրանք անդրադարձել են Միացյալ Նահանգների հայկական և հրեական համայնքների միջև առկա համագործակցությանը և դրա հեռանկարներին։ Քննարկվել են միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
ԱԳ նախարարը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները։ Նա անդրադարձել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին։