Արմինֆո. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մոտ ժամանակներս կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքի մասին տեղեկություններ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ ներկայումս ուսոմնասիրություն է իրականացվում:
Սեպտեմբերի 11-ին ասուլիսի ժամանակ Վանեցյանը երկրորդ նախագահին և նրա ընտանիքին մեղադրել էր փողերի լվացման ճանապարհով հարստացման մեջ: Նման ճանապարհով ձեռքբերված անշարժ գույքի թվում Վանեցյանը նշել էր Կոնգրես հյուրանոցը:
Դրանից հետո Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ: Ի պատասխան դրան՝ Վանեցյանը լրագրողներին հայտարարել է, որ ժպիտով է վերաբերում Քոչարյան կրտսերի գործողություններին: